Իրավաբանական անձանց մատուցվող ծառայություններ

Եթե Դուք իրավաբանական անձ եք, ապա ունեք Ձեր գործունեության իրավական
ապահովման խնդիր, որը կարող եք լուծել ինչպես հաստիքային, այնպես էլ
արտահաստիքային իրավաբանների ներգրավմամբ: Ներգրավումը կարող է կրել եզակի,
պարբերական կամ մշտական բնույթ:
Մենք Ձեզ առաջարկում ենք գործունեության իրավական ապահովման խնդրի
լուծում արտահաստիքային իրավաբանների մշտական ներգրավմամբ՝ ժամանակակից
աշխարհում առավել տարածված իրավաբանական աութսորսինգի ձևաչափով, որի
դեպքում Դուք դուրս եք բերում կազմակերպության գործունեության իրավական
ապահովման բեռը կազմակերպությունից և այն պայմանագրի հիման վրա հանձնում եք
իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացված
կազմակերպությանը: Արդյունքում՝

Դուք կենտրոնանում եք միայն Ձեր հիմնական տնտեսական գործունեության վրա և

չեք «շեղվում» Ձեզ համար ոչ հիմնական՝ կազմակերպության գործունեության

իրավական ապահովման խնդրի լուծման վրա

Բարձրացնում եք Ձեր գործունեությունն ապահովող իրավաբանական ծառայության

որակը՝ իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում

մասնագիտացված կազմակերպության իրավաբանների փորձի,

արհեստավարժության և քանակի հաշվին

Կարող եք կրճատել Ձեր հաստիքային իրավաբանների քանակը և նրանց

վարձատրության հետ կապված ֆինանսական ծախսերը

Ֆինանսական ծախսերի կրճատման արդյունքում խնայված միջոցները կարող եք

ուղղել Ձեր հիմնական տնտեսական գործունեությանը:

Մեր կողմից առաջարակվող իրավաբանական աութսորսինգը ներառում է հետևյալ
ծառայությունները՝

1. Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի մշակում

2. Կազմակերպության ներքին, այդ թվում՝ գործատուի իրավական ակտերի մշակում
3. Կազմակերպության գործունեությունն ուղեկցող գործարքների իրավական
ապահովում
4. Կազմակերպության մտավոր սեփականության պաշտպանություն
5. Իրավական կարծիքների, մասնագետի կամ փորձագետի եզրակացությունների
տրամադրում
6. Իրավական խորհրդատվություն, իրավական ռիսկերի գնահատում, իրավական
կանխատեսում
7. Ներկայացուցչություն դատարաններում, ԴԱՀԿ-ում, հետաքննության և
նախաքննության մարմիններում, այլ պետական և տեղական ինքնակառավարման
մարմիններում
8. Համալիր իրավական սպասարկում
9. Ձեր գործունեության իրավական ապահովման համար անհրաժեշտ այլ
իրավաբանական ծառայությունների մատուցումը